Երեքշաբթի , 23 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Թուրքիան ամենաշատ լուրեր ընթերցող երկրների շարքում 3-րդն է

    Թուրքիան ամենաշատ լուրեր ընթերցող երկրների շարքում 3-րդն է

    Թուրքիան ամենաշատ լուրեր ընթերցող երկրների շարքում 3-րդն է
    Հունիս 26, 2019 18:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մեդիայի հետազոտական կենտրոնը և Ավստրալիայի Կանբերայի համալսարանը հրապարակել են  2019 թ. «Էլեկտրոնային լուրեր» զեկույցը, որտեղ ներկայացվում են, թե որ երկրներն են ամենաշատ հետևում լուրերին: Այդ վարկանիշային աղյուսակում Թուրքիան 3-րդ տեղն է զբաղեցնում:

    Վերոհիշյալ կենտրոնները 39 երկրում հարցում են անցկացրել՝ պարզելու մարդիկ լուրերին ավելի շատ հետևում են ավանդական լրատվամիջոցներով, թե էլեկտրոնային եղանակով: Հարցումների արդյունքում պարզվել է, որ 38 երկրներից 29-ում մեծամասնությունը լուրերն ընթերցում են թերթերից:

    Հարցումները ցույց են տվել, որ լուրերն ամենից քիչ ընթերցում են ավստրալիացիները (52%), իսկ ամենից շատ լուրեր ընթերցող երկիր է ճանաչվել Շվեդիան (85%):

    Թուրքիան այդ երկրների ցանկում 3-րդն է: Հարցման մասնակիցների 78%-ը նշել է, որ Թուրքիայում լրատվական աղբյուրը օրվա ընթացքում ստուգում են մի քանի անգամ:

    Մեկ այլ հարցման արդյունքներով՝ Թուրքիայում էլեկտրոնային լուրերին հետևում է 42%-ը, իսկ ոչ էլեկտրոնային աղբյուրների տեղեկատվությանը` 58%-ը:

    Ամենից շատ լուրեր ընթերցող երկրների ցանկը.

    1. Շվեդիա-85%
    2. Լեհաստան-79%
    3. Թուրքիա-78%
    4. Հարավային Կորեա 77%
    5. Իտալիա-70%
    6. Միացյալ Թագավորություն-67%
    7. Գերմանիա-64%
    8. ԱՄՆ-63%
    9. Ֆրանսիա-60%
    10. Իսպանիա-58%
    11. Կանադա-57%
    12. Ավստրալիա-52%

    Աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top