Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.00   ՀՀ ԿԲ` 484.75   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 571.76   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.20   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 652.00   ՀՀ ԿԲ` 648.06   
  •  RUB   Առք` 8.14   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 181.55   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Թուրքիան չեղարկել է գերմանացի պատգամավորների այցը ռազմաբազա

Թուրքիան չեղարկել է գերմանացի պատգամավորների այցը ռազմաբազա

Հուլիս 17, 2017 16:45 Լուրեր, Միջազգային A+ / A-

595fc4c918c7731468ffb3d4

Գերմանացի պատգամավորների այցը Քոնյայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա չեղարկվել է թուրքական իշխանությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:

Հուլիսի 17-ին նախատեսված այցի չեղարկումը բուռն արձագանք է առաջացրել Գերմանիայում: Հատկապես խիստ դիրքորոշում են դրսևորել կոալիցիոն կառավարության անդամ սոցիալ դեմոկրատները և ընդդիմադիր քաղաքական ուժերը:

«Եթե չկա այցի թույլտվություն, ուրեմն գերմանացի զինվորները չեն կարող մնալ Քոնյայում», – հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը : Նման տեսակետ է հայտնել նաև «Ձախերի» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը.« Չկա այց, չկա Քոնյա»:

Իսկ  «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Յուրգեն Հարդը և պաշտպանական քաղաքականության հարցերով խոսնակ Հենինգ Օտտեն վտանգավոր են համարել գերմանացի զինվորների դուրսբերումը Քոնյայից:

Նրանք հիշեցրել են, որ Թուրքիայում այդ ուժերի ներկայությունը չի սահմանափակվում թուրք-գերամանական շահերով. Քոնյայում տեղակայված գերմանական զինուժը մասնակցում է «Իսլամական պետության» դեմ ՆԱՏՕ-ի իրականացրած առաքելություններին: Օտտեն և Հարդը կարծիք են հայտնել, որ պետք չէ համեմատություն անցկացնել Քոնյայի և Ինջիրլիքի ռազմաբազաների միջև: Ինջիրլիքից, ինչպես հայտնի է, գերմանական ուժերը արդեն դուրս են բերվում:

Աղբյուր` Ermenihaber.am

Նման թեմաներ

scroll to top