Հինգշաբթի , 22 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Թուրքիան և Իսրայելը հետ են կանչում իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին

    Թուրքիան և Իսրայելը հետ են կանչում իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին

    Թուրքիան և Իսրայելը հետ են կանչում իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին
    Մայիս 16, 2018 12:27 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Մայիսի 14-ին իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքով Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում ծագած լարվածությունը խորանում է. հաղորդում է Ermenihaber-ը:

    Երևան Տոնավաճառ

    Վերոնշյալ դեպքերից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էյթան Նաեհից և Ստամբուլի գլխավոր հյուպատոս Յոսեֆ Լևի Սֆարից պահանջել է լքել իրենց երկրի տարածքը։

    Իսրայելը ձեռնարկել է պատասխան քայլեր։ Մայիսի 16-ին  Իսրայելի արտգործնախարարություն են կանչվել Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեմալ Օքեմը և Երուսաղեմի հյուպատոս Հուսնու Գյուրջան Թուրքօղլուն։ Վերջիններիցս նույնպես պահանջվել է ժամանակավորապես լքել Իսրայելի տարածքը և խորհրդակցությունների նպատակով վերադառնալ Թուրքիա։

    Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ էլ խորհրդակցությունների նպատակով Թուրքիան հետ էր կանչվել ԱՄՆ-ում իր դեսպան Սերադ Քըլըչին։

    Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել-Ավիվից պաշտոնապես տեղափոխել է Երուսաղեմ՝ այդպիսով իր համաձայնությունը հայտնելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմանը։ Պաղեստինցիներն իրենց հերթին պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից։ Այս առթիվ բազմաթիվ պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում իսրայելցի զինվորների հետ տեղի ունեցած բախումներն արյունալի հետևանքներ են ունեցել։

    Աղբյուր`    Haberler

     


    Նման թեմաներ

    scroll to top