Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Partly Cloudy
13°
Home » Լուրեր » Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում

Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում

Մայիս 19, 2017 14:27 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

1046328649

Թուրքիան  գերմանացի պատգամավորներին կթույլատրի հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինծառայողների հետ, միայն այն պայմանով, եթե Գերմանիան պաշտոնական Անկարային արտահանձնի,  այն  անձանց, ովքեր գերմանական իշխանություններից ապաստան են խնդրել:  Ըստ թուրքական Haberdar լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Զիգմար Գաբրիելը:

Վերջինս տեղեկացրել է, որ ներկայումս Թուրքիայից 450 հոգի ապաստան խնդրելու դիմում է ներկայացվել, որից 80-ը բավարարվել է:

«Թուրքիայի իշխանությունը այդ անձանց ձերբակալելու նպատակով ցանկանում է, որ արտահանձնենք իրենց: Սա մի իրավիճակ է, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի: Սա կտրականապես անընդունելի է»,-ասել է Գաբրիելը:

Գերմանիայի արտգործնախարարի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունը  բացահայտ կերպով  Գերմանիային ասել է ,որ եթե վերջիններս արտահանձնեն ապաստան խնդրողներնն, այդ ժամանակ գուցե  հնարավոր կլինի տեսակցել գերմանացի զինվորներին:

Նա նաև անդրադարձել է թեմայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ նշելով, որ նախարարի օգտագործած արտահայտությունը բազմաթիվ վտանգներ են պարունակում:

Աղբյուր`  Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top