Երեքշաբթի , 16 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

    Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

    Օգոստոս 8, 2017 19:38 Լուրեր, Միջազգային A+ / A-

     

    suriye_den_sonra_iran_sinirina_da_guvenlik_duvari_9638172

    Թուրքիան  սկսել է  Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  հետ սահմանին անվտանգության համար նախատեսվող պատի կառուցման աշխատանքները: Շինարարությունը տեղի է ունենում Թուրքիայի սահմանամերձ  Աղրը նահանգում:

    Ըստ թուրքական Dogan լրատվական գործակալության՝ սահմանային բաժանարար պատի լայնությունը կազմում է 2 մետր, իսկ բարձրությունը՝ 3 մետր:  Պատը կառուցվում է 7տ ծանրությամբ շարժական բլոկների միջոցով:

    Աշխատանքներին  հետևել  է Աղրըի նահանգապետ Սուլեյման Էլբանը: Նահանգապետի հետ միասին կառուցման աշխատանքների վայր է մեկնել  նաև նահանգային ժանդարմերիայի հրամանատար Ալբայ Գյոքհանը:

    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top