Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Թուրքիան լոլիկ կարտահանի Ռուսաստան

Թուրքիան լոլիկ կարտահանի Ռուսաստան

Հունիս 19, 2017 17:43 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

tomatoes-1

Թուրքիան կարտահանի իր լոլիկները Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ): Այդ մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը: Նախքան ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամը, Թուրքիան իր լոլիկի պաշարի 70 տոկոսը արտահանում էր ռուսական շուկա:

Milliyet-ը նշում է, որ ռուս մի շարք մասնագետների կողմից Թուրքիա կատարած այցելություններից հետո, որոշում է կայացվել որոշ սեզոնին թույլատրել թուրքական 3 ընկերություններին լոլիկ արտահանել Ռուսաստան: Ըստ տեղեկության՝ այդ ընկերություններրը համապատասխանում են  ռուսական կողմի տեխնիկական պահանջներին:

Ընդ որում այդ ընկերությունները լոլիկները արտահանելու են Ռուսաստանի այն վայրեր, որտեղ տվյալ ամիսներին լոլիկ չի աճում: Լոլիկները նախքան ռուսական շուկա մտնելը պետք է համապատասխան ստուգում անցնեն:

Առայժմ պարզ չէ, թե մասնավորապես, որ ընկերություններն են արտահանելու լոլիկ Ռուսաստան, սակայն նշվում է, որ դրանք լինելու են այն ընկերությունները, որոնք նախկինում լոլիկ են արտահանել Ռուսաստան:

Աղբյուր` Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top