Շաբաթ , 21 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Showers
    Home » Լուրեր » Թուրքիան ՇՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել

    Թուրքիան ՇՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել

    Դեկտեմբեր 27, 2016 12:29 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    1476785975

    Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու մասին պաշտոնական դիմում Թուրքիան չի ներկայացրել. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

    «Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցությանը, ապա դա նախևառաջ հենց Թուրքիայի որոշումն է, Թուրքիայի կողմից դեռևս դիմում չի ստացվել: ՇՀԿ-ի բոլոր անդամներն են որոշում այս կամ այն երկրին կազմակերպությունում ընդգրկելու հարցը: Այդ հարցի շուրջ պետք է ձևավորվի փոխհամաձայնություն: Բոլորը լսել են ԶԼՄ-ների հաղորդագրությունների մասին, բայց դա պաշտոնական դիմում չէ: Դրանք հավանաբար բարձրաձայն արտահայտված մտքեր են եղել: Դրանց, իհարկե, ուշադրություն է դարձվել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտոնյան:

    Նման թեմաներ

    scroll to top