Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Թուրքիան տանկեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

    Թուրքիան տանկեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

    Թուրքիան տանկեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին
    Հունվար 14, 2018 16:44 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Անկարան ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ:

    Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

    Թուրքական զինված ուժերի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ տանկերն ուղարկվել են սահմանային զորքերի ուժեղացման համար: Anadolu-ի աշխատակիցներն էլ նկարահանել են 5 տանկերով բեռնված բեռնատարների մի խումբ:

    Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մեկ շաբաթվա ընթացքում կարող է գործողություններ սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից վերահսկվող Սիրիայի արեւմտյան շրջաններում տեղակայված Մանբիջ եւ Աֆրին շրջաններում: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) համար Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն  4.9 հազար բեռնատար եւ մոտ 2 հազար ինքնաթիռ:

    Ավելի վաղ Անկարան բազմիցս դատապարտել էր Վաշինգթոնին YPG-ին  տրամադրվող օգնության համար, այս ուժերին Թուրքիան համարում է ահաբեկչական կազամկերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

    artsakhpress.am

    Նման թեմաներ

    scroll to top