Կիրակի , 20 Մայիս 2018

    outputra5huxgif
    Cloudy
    17°
    Home » Լուրեր » Թուրքիան վստահ է, որ ապագայում Ռուսաստանը Սիրիայի քրդական ուժերին ահաբեկիչներ կճանաչի

    Թուրքիան վստահ է, որ ապագայում Ռուսաստանը Սիրիայի քրդական ուժերին ահաբեկիչներ կճանաչի

    Թուրքիան վստահ է, որ ապագայում Ռուսաստանը Սիրիայի քրդական ուժերին ահաբեկիչներ կճանաչի
    Փետրվար 14, 2018 20:24 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վստահ է, որ ապագայում Ռուսաստանը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերին, ճանաչելու է ահաբեկչական կազմակերպություններ:

    «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության համաձայն՝ թուրք պաշտոնյան նշել է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում ունեն քրդերի հարցում, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվելու:

    «Ռուսաստանը նրանց ահաբեկչական կազմակերպություն չի համարում, բայց ապագայում ճանաչելու է որպես ահաբեկչական: Ռուսաստանը չի բողոքում Աֆրինում մեր կողմից իրականցվող գործողություններից և ըստ էության ոչ մեկ չի կարող բողոքել: Մեր խնդիրն այն չէ, թե Սիրիայի քրդերին  Ռուսաստանը, կամ այլ երկրներ ահաբեկչական կհամարեն թե ոչ: Մենք գիտենք, որ Սիրիայում նույն  ահաբեկչական կազմակերպությունն է, պարզապես PKK-ի անունը չի կրում: Այդ հարցում մեր ձեռքում կան ապացույցներ և փաստաթղթեր»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

    Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top