Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Լուրեր » Թուրքիան ԵՄ հետ «երկրորդ դասի» գործընկերության կարգավիճակին համաձայն չէ

    Թուրքիան ԵՄ հետ «երկրորդ դասի» գործընկերության կարգավիճակին համաձայն չէ

    Թուրքիան ԵՄ հետ «երկրորդ դասի» գործընկերության կարգավիճակին համաձայն չէ
    Հունվար 14, 2018 12:35 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիան ԵՄ հետ հարաբերություններում արտոնյալ գործընկերության առաջարկը չի ընդունի եւ Եվրամիության հետ բանակցություններում «երկրորդ դասի» կարգավիճակին համաձայն չէ:

    Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

    «Եթե մենք ստանանք «արտոնյալ գործընկերության» առաջարկություն, մենք անգամ առանց քննարկելու այն կմերժենք: Ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ԵՄ հետ հարաբերություններում երկրորդ դասի կարգավիճակ առաջարկել», – news.am-ի փոխանցմամբ՝ Haberturk հեռուստաընկերության եթերում ասել է Չելիկը:

    Նա ավելացրել է, որ ԵՄ-ն չպետք է Թուրքիային որպես փախստականների ճամբար դիտարկի, որի հետ կարելի է համագործակցել միայն միգրացիոն հարցերով, եւ որպես ռազմական շտաբի, որի հետ հնարավոր է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:

    Նման թեմաներ

    scroll to top