Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Թուրքիայի 2019թ. ռազմական ծախսերը կհասնեն 18 մլրդ դոլարի

    Թուրքիայի 2019թ. ռազմական ծախսերը կհասնեն 18 մլրդ դոլարի

    Թուրքիայի 2019թ. ռազմական ծախսերը կհասնեն 18 մլրդ դոլարի
    Հունիս 25, 2019 22:18 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ՆԱՏՕ-ն հրապարակել է անդամ երկրների` 2019-ին պաշտպանության վրա կատարելիք ծախսերի կանխատեսումը:

    Ըստ այդմ՝ դաշինքի անդամ բոլոր երկրների կանխատեսվող ծախսը միասին վերցրած կազմելու է 984 մլրդ 234 մլն դոլար: Ամենամեծ ռազմական բյուջեն բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Այդ երկրի ռազմական ծախսերը այս տարի հասնելու են 685 մլրդ 99 մլն դոլարի, որը կազմում է դաշինքի բոլոր երկրների ծախսերի 70 տոկոսը: ԱՄՆ-ին հաջորդում է Անգլիան՝ 65 մլրդ 527 մլն դոլարով, 3-րդը Գերմանիան է՝ 49 մլրդ 132 մլն դոլարով:

    ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ծախսերն այս տարի կհասնեն 18 մլրդ դոլարի: Ռազմական ծախսերը կկազմեն Թուրքիայի ՀՆԱ-ի 1.89 տոկոսը: Այս ցուցանիշով  կրկին բացարձակ առաջատարը ԱՄՆ-ն է:

    Դաշինքի կազմում պաշտպանական ոլորտին հարաբերական առումով ամենաքիչ բյուջե հատկացնող երկրներն են Բելգիան, Իսպանիան, ու Լյուքսեմբուրգը: Այդ երկրների ռազմական բյուջեները կազմում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 0.93, 0.92 և 0.55 տոկոսը:

     

    Աղբյուր` ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top