Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու լուրերը

    Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու լուրերը

    Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու լուրերը
    Ապրիլ 24, 2019 13:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն ենթադրությունները, թե Թուրքիան Ռուսաստանի կողմից մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը կարող է ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում և Կատարում։

    «S-400-ները Կատարում կամ Ադրբեջանում տեղակայելու մասին հարց մեր օրակարգում չկա։ Նման հարց երբևէ օրակարգում չի էլ եղել։ Այդ հարցի շուրջ մամուլում տևական ժամանակ խոսվում է, սակայն նման հարց չկա։ Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցինք։ Այժմ բանակցում ենք այդ համակարգերի հանձնման շուրջ։ Եթե Ռուսաստանը մտադիր լիներ Ադրբեջանին վաճառեր այդ համակարգերը, ապա ուղիղ Ադրբեջանին կվաճառեր, միջնորդի կարիք չկա, չէ՞ որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են», ասել է Չավուշօղլուն։
    Աղբյուրը՝ ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top