Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » Թուրքիայի բնակչության 60%-ն աղքատ է

Թուրքիայի բնակչության 60%-ն աղքատ է

Օգոստոս 9, 2017 16:52 Լուրեր, Միջազգային A+ / A-

n_54966_1

Թուրքիայի սպառողների իրավունքների միության (THD)   գլխավոր նախագահ Թուրհան Չաքարը ուշագրավ տվյալներ է հրապարակել երկրում գրացված գնաճի և սպառողների տնտեսական վիճակի վերաբերյալ: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Չաքըրը  նշել է, որ 2016-2017թթ. ընթացքում առաջին անհրաժեշտության և մասնավորապես՝ նորմալ սնվելու համար անհրաժեշտ սննդամթերքի գները հրապարակված պատոնական տվյալներից շատ ավելի են բարձրացել:

Միության նախագահի խոսքով՝  թեև նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել աշխատավարձերի և կենսաթոշակների 7-10 տոկոս աճ, այնուամենայնիվ, դրան զուգահեռ գրանցված ինֆլյացիայի հետևանքով այդ նույն խավերի գնողունակությունը իրականում նկատելիորեն նվազել է: Ընդհանուր առմամբ, գնաճով և անբավարար ֆինանսական միջոցներով պայմանավորված մարդիկ այլևս հնարավորություն չունեն գնելու շուրջ 40-50 տեսակի սննդամթերքներ:

Այսպես, 2016թ. հուլիսի դրությամբ Թուրքիայում բնակվող երկու երեխա ունեցող ընտանիքը, որտեղ աշխատում է միայն մաուսիններից մեկը և ստանում է նվազագույն աշխատավարձ (1.362 թուրքական լիրա/ 384.7 դոլար), ամսական սննդի համար միջինում պետք է ծախսեր ուներ 1.369  լիրա (386.7 դոլար ): 2017թ. հուլիսի դրությամբ նվազագույն աշխատավարձը որոշակիորեն աճել է՝ կազմելով 1.470  լիրա (415 դոլար), սակայն գնաճի հետևանքով նույն չորս հոգանոց ընտանիքն արդեն քիչ թե շատ նորմալ սնվելու համար պետք է ծախսի 1.497 լիրա (422 դոլար):

Փաստորեն, երկու դեպքում էլ ընտանիքը սովի մատնվելու շեմին է գտնվում: Չաքարի խոսքով՝ Թուրքիայի բնակչության շուրջ 20 տոկոսը (ավելի քան 16 մլն մարդ), վաստակում է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նորմալ սնվելու համար: Իսկ բնակչության շուրջ 60 տոկոսը (ավելի քան 48 մլն մարդ) գտնվում է աղքատության շեմին:

Աղբյուր`  Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top