Հինգշաբթի , 27 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 483.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.62   
  •  EUR   Առք` 523.00   Վաճառք` 533.00   ՀՀ ԿԲ` 528.04   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.79   
  •  GBP   Առք` 614.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 625.26   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.64   ՀՀ ԿԲ` 8.53   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.00   
outputra5huxgif
°
Մամուլ
Home » Լուրեր » Թուրքիայի ընդդիմությունը հանրաքվեի ընթացքում խախտումների համար մտադիր է ԳԸՀ-ին դատի տալ

Թուրքիայի ընդդիմությունը հանրաքվեի ընթացքում խախտումների համար մտադիր է ԳԸՀ-ին դատի տալ

Ապրիլ 21, 2017 16:35 Լուրեր, Միջազգային A+ / A-

4479103

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) մտադիր է հայց ներկայացնել Գերագույն դատարան և վիճարկել Գերագույն ընտրական հանձնաժողովի (ԳԸՀ)  որոշումը՝ առանց կնիքի քվեաթերթիկները հաշվելու համար: Այս մասին  լրագրողներին  հայտարարել է ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը:

«Մենք այսօր հայց կներկայացնենք Գերագույն դատարան՝ ԳԸՀ-ի կողմից անհրաժեշտ կնիքներ չունեցող քվեաթերթիկները հաշվելու հարցի  առնչությամբ: Մենք նաև կպահանջենք, որ մինչև գործի քննության ավարտը քվեարկության վերջնական արդյունքները չհրապարակվեն»,-  ասել  է նա: Կուսակցության իրավաբանները համարում են, որ դատարանը նման ձևակերպմամբ հայցը կարող է քննության ընդունել:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն չորեքշաբթի քննարկել էր հանրաքվեի արդյունքները  չեղյալ համարելու մասին կուսակցությունների ներկայացրած  բոլոր  հայցադիմումները և մերժել դրանք: Հանձնաժողովի  միայն մեկ անդամ էր աջակցել ընդդիմության նախաձեռնությանը, ԿԸՀ 10 անդամները դեմ էին քվեարկել: Համապատասխան հայցադիմումներ  էին ներկայացրել ԺՀԿ-ն, Ժողովուրդների  ժողովրդավարության կուսակցությունը և  Հայրենիքի կուսակցությունը:

Անցյալ կիրակի Թուրքիայում տեղի  ունեցած  հանրաքվեում հաղթել  են սահմանադրական փոփոխությունների  և կառավարման նախագահական համակարգի անցնելու կողմնակիցները: Փոփոխությունների  փաթեթին կողմ է քվեարկել քաղաքացիների 51,4%-ը, մասնակցությունը կազմել  է 86%:  Ընդդիմությունն ապօրինի է համարում ԳԸՀ որոշումը՝ հաշվարկի  ժամանակ ընդունել բոլոր անհրաժեշտ կնիքներ չունեցող քվեաթերթիկները:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top