Գլխավոր Լուրեր Թուրքիայի հարավ-արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել

1
0

Կիրակի 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արեւմուտքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը (USGS):

Երկրաշարժը տեղի էր ունեցել ժամը 11.30-ին՝ ըստ UTC ժամանակի: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աջիպայամ քաղաքից տասը կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը տասը կմ խորության վրա էր:

Տվյալ պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: