Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանում և Ուկրաինայում օպերացիա է իրականացրել

    Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանում և Ուկրաինայում օպերացիա է իրականացրել

    Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանում և Ուկրաինայում օպերացիա է իրականացրել
    Հուլիս 12, 2018 23:50 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն Ադրբեջանում և Ուկրաինայում  հատուկ գործողություններ է իրականացրել գյուլենական համայնքի հետ կապերի մեջ կասկածվող մարդկանց հայտանաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։

    Գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Վերջինիս ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
    Ադրբեջանում  մասնավորապես ձերբակալվել է Իսա Օզդեմիր անունով մի մարդու։ Նա զբաղվում էր Ադրբեջանում գյուլենական համայնքի գաղափարախոսության տարածմամբ։ Ժամանակին համարվել է Ադրբեջանում գյուլենական համայնքի պատասխանատուներից մեկը։
    Ուկրաինայում էլ Թուրքիայի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Սալիհ Զեքի Յիղիթ անունով մի մահմեդական հոգևորականի (իմամ)։ Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Յիղիթը գյուլենական համայնքում ազդեցիկ դեր է ունեցել։ Մասնավորապես նրա միջոցով մի շարք երկրներից ֆինանսական միջոցներ են ուղարկվել, որոնցով գյուլենական դպրոցներ և այլ հաստատություններ են կառուցվել։

    Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո նա Թուրքիայի Մերսին քաղաքից փախուստի էր դիմել։ Գտնվում էր հետախուզման մեջ։
    Ձերբակալվածները արդեն տեղափոխվել են Թուրքիայ։

     

     

    Աղբյուր`   ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top