Գլխավոր Լուրեր Թուրքիայի ԿԲ-ի քայլերը միայն ժամանակավորապես են կանխել լիրայի արժեզրկումը

Թուրքիայի ԿԲ-ի քայլերը միայն ժամանակավորապես են կանխել լիրայի արժեզրկումը

0
0

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-35 կործանիչների թեմայով լարվածության ֆոնին շարունակվում են թուրքական արժույթի ու արտարժույթի միջև տատանումները, որոնց արդյունքում արժեզրկվում է թուրքական լիրան:

Ամերիկյան նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային դուրս թողնելու հնարավորության մասին ԱՄՆ-ից հնչած վերջին հայտարարությունից հետո 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը 5.40 լիրայից բարձրացել էր 5.46-ի:

Թուրքիայի կենտրոնական բանկը լիրայի արժեզրկման գործընթացը կանխելու համար swap (սվոփ) է իրականացրել, որը, սակայն, ժամանակավոր արդյունք է տվել:

Swap — առևտրաֆինանսական փոխանակային գործարք

Նշվում է, որ այդ գործարքից մի քանի ժամ անց դոլարի արժեքը կրկին բարձրացել է՝ հասնելով մինչև 5.60 լիրայի: Այժմ մեկ դոլարի փոխարժեքը տատանվում է 5.55-ից 5.60 լիրայի միջակայքում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի առուվաճառքի պայմանագրից հետո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել են, դա կարող է վնասել պաշտպանության ոլորտում Թուրքիայի հետ իրենց ունեցած համագործակցությանը:

Ամերիկացի մի շարք պաշտոնյաներ հայտարարել են ռուս-թուրքական գործարքի հետևանքով Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչների վաճառքի հնարավոր դադարեցման մասին:

 

Աղբյուր`  ermenihaber.am