Հինգշաբթի , 19 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.67   
  •  EUR   Առք` 513.00   Վաճառք` 523.00   ՀՀ ԿԲ` 520.49   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 485.94   
  •  GBP   Առք` 587.00   Վաճառք` 604.00   ՀՀ ԿԲ` 599.82   
  •  RUB   Առք` 8.05   Վաճառք` 8.27   ՀՀ ԿԲ` 8.22   
  •  GEL   Առք` 173.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 181.93   
outputra5huxgif
Partly Cloudy
-5°
Home » Լուրեր » Թուրքիայի մեջլիսը հաստատեց սահմանադրական փոփոխությունների նախագծի երկու հոդվածները

Թուրքիայի մեջլիսը հաստատեց սահմանադրական փոփոխությունների նախագծի երկու հոդվածները

Հունվար 11, 2017 17:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

1346992_940x531

Հունվարի 11-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) Գլխավոր խորհրդի օրակարգում սահամանադրական փոփոխությունների նախագիծն է: Թուրքական Habertürk լրատվակայքի տեղեկացմամբ՝ փակ քվեարկության դրված նախագծի առաջին և երկրորդ հոդվածները ընդունվել են։

Նախագծի առաջին հոդվածի համար անցկացված քվեարկությանը մասնակցել է 484 պատգամավոր, որոնցից 347-ը քվեարկել է կողմ, 132-ը՝ դեմ։ 2 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 2 քվեաթերթիկ դատարկ է եղել, ևս մեկը անվավեր է համարվել:

Երկրորդ հոդվածի քվեարկությանը մասնակցել է 480 պատգամավոր. գրանցվել է 343 կողմ, 133 դեմ, 1 ձեռնպահ քվե, 2 քվեաթերթիկ դատարկ է եղել, 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել:

Համաձայն նախագծի առաջին հոդվածի՝ փոփոխություններ կկատարվեն սահմանադրության «դատական իրավասությունների» վերաբերյալ բաժնում:

Աղբյուր` Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top