Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թուրքիայի նախագահականը կոչ է արել բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի

    Թուրքիայի նախագահականը կոչ է արել բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի

    Թուրքիայի նախագահականը կոչ է արել բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի
    Ապրիլ 25, 2019 23:02 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին պատկերող տեսանյութ է հրապարակել և ողջ հայությանը կոչ արել այցելել այնտեղ:

    Ուշագրավ է, որ հայտարարության մեջ Ալթունը չի մոռացել հատուկ շեշտել, որ եկեղեցին վերանորոգվել է թուրքական կառավարության կողմից: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

    «Թուրքական կառավարության կողմից վերականգնված Աղթամար եկեղեցին (նկատի ունի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին-խմբ.) մեր ժողովուրդների հարուստ պատմությանը և մշակութային բազմազանությանը վերաբերող ապացույցն են: Հայ հասարակության ողջ անդամներին հրավիրում ենք այցել այս համաշխարհային ժառանգության հուշահամալիրը»,-գրել է Ալթունը:

    Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:

    Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է  915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով:


    Նման թեմաներ

    scroll to top