Կիրակի , 23 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    23°
    Home » Լուրեր » Թուրքիայի ռուսամետ նախաձեռնությունները դուր չեն գալիս ԱՄՆ-ին

    Թուրքիայի ռուսամետ նախաձեռնությունները դուր չեն գալիս ԱՄՆ-ին

    Հոկտեմբեր 13, 2017 12:53 Լուրեր, Միջազգային A+ / A-

    putin

    Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ ամրապնդվում են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները:

    «Sputniknews» լրատվականի թուրքական ծառայությունը ներկայացրել է Թուրքիայի շուրջ զարգացումների վերաբերյալ մի շարք փորձագետների կարծիքները:

    Թուրքիայի և արևմտյան երկրների միջև առաջացած լարվածությանն անդրադարձել է Եվրոպայի թուրք ժողովրդավարների միության գլխավոր քարտուղար Բյուլենթ Բիլգին: Նրա կարծիքով՝ 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի աջակիցները եվրոպական երկրներում, մասնավորապես Գերմանիայում ապաստան ստացան: Բիլգիի գնահատմամբ՝ գործընկեր երկրների միջև նման կեցվածքն անընդունելի է: Նա կարծում է, որ «Իսլամական պետությանը» (ԻՊ) և Ալ-Քաիդային աջակցելու մեջ Արևմուտքին մեղադրող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում կան ապացուցներ:

    Գերմանիայի քրդական միության գլխավոր քարդուղար Ջահիթ Բաշարը խոսել է ԱՄՆ-ի` Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը դադարեցնելու որոշման մասին: Նրա կարծիքով ԱՄՆ-ի այս որոշումը կապ ունի Թուրքիայի ռուսամետ նախաձեռնությունների, ինչպես նաև Անկարայի՝ Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերությունների զարգացման հետ:

    Ըստ Բաշարի` վերջին ամիսներին Թուրքիան Արևմուտքին այլընտրանք ունենալու և որպես առաջատար երկիր իսլամական աշխարհն ուղղորդելու ազդանշաններ է տալիս:

    «Մյուս կողմից Թուրքիան, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ կառուցելով, ՆԱՏՕ-ին ցույց է տալիս, որ ռազմական համակարգերի, գործընկերության և ռազմավարական պայմանավորվածությունների հարցում այլընտրանքներ կան»,-նշել է Բաշարը՝ հավելելով, որ սա առաջին հերթին ԱՄՆ-ին է անհանգստացրել:

    Բեռլինի «Ազատ» համալսարանի պրոֆեսոր Գյուլիստան Գյուլբեյը ներկայացրել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություներում զարգացումների մասին իր տեսակետը: Նա ԱՄՆ-ի կողմից մուտքի արտոնագրերի տրամադրման դադարեցումը համարում է ճնշման միջոց:

    Գյուլբեյը մատնանշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում որոշիչ գործոն է եղել Սիրիայի հարցում տարաձայնությունները:

    «Թուրքիան պահանջում է, որ  ԱՄՆ-ն դադարեցնի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD` քրդական կուսակցություն Սիրիայում) հետ համագործակցությունը: Կողմերի միջև մերձեցում չի լինի, քանի դեռ այս պահանջը չի կատարվել»:

    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top