Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիա (տեսանյութ)

    Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիա (տեսանյութ)

    Հոկտեմբեր 13, 2017 15:09 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    1236940

    Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը (TSK) մտել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջան. հայտնում է Ermenihaber-ը:

    Ըստ թուրքական  Gazetevatan թերթի կայքի՝  Թուրքիայի  զինուժի ներխուժումը  Իդլիբ ընթանում է  Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Աստանայի բանակցությունների շրջանակներում: Նախատեսվում է Իդլիբում ստեղծել անվտանգության գոտի:

    Միջանկյալ նշենք, որ Իդլիբում լարված դրություն է, քանի որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկը փորձում  է տարածքն իր վերահսկողության տակ վերցնել, իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն կանխել դա:

    Աղբյուրը տեղեկացնում է, որ գիշերը Թուրքիայի զինուժին պատկանող 12 զրահապատ մեքենայից կազմված ավտոշարասյունը 80 թուրք զինվորականներով մտել է Սիրիա և շարժվել դեպի Իդլիբ: Նշվում է, որ Սիրիա են մտել նաև թուրքական տանկեր:

    Թուրքիայի հատուկ ծառայությունները հոկտեմբերի 8-ից  ի վեր հետախուզական տվյալներ էին հավաքում՝ Իդլիբ մուտք գործելու համար:

    Նման թեմաներ

    scroll to top