Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի հուշարձանները

    Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի հուշարձանները

    Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի հուշարձանները
    Հունվար 29, 2018 23:15 Լուրեր, Միջազգային, Մշակույթ A+ / A-

    Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Աֆրին նահանգի Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը:

    Երևան Տոնավաճառ

    Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության` այն հանդիսանում է Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից մեկը:

    Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։

    Մանրամասներ չի հաղորդվում, թե ինչ վնաս է հասցվել ամրոցին: Նշվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներն էլ  են նախկինում հարձակվել այդ պատմական ամրոցի վրա և զգալի վնաս պատճառել:

    Աղբյուրը  Թուրքիայի զինուժի գործողությունները նույնացնում է ԻՊ-ի զինյալների վայրագությունների հետ:

    Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Ռազմագործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top