Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Թուրքիայի ԶՈՒ-ն Աֆրին ներխուժելու համար հրամանի է սպասում

    Թուրքիայի ԶՈՒ-ն Աֆրին ներխուժելու համար հրամանի է սպասում

    Թուրքիայի ԶՈՒ-ն Աֆրին ներխուժելու համար հրամանի է սպասում
    Հունվար 13, 2018 18:14 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքական Զինված ուժերը պատրաստվում են մտնել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաք։ Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ, ԶՈՒ-ն արդեն շրջափակման մեջ է վերցրել քաղաքը և սպասում է հրամանի։

    Ըստ աղբյուրի, հունվարի 17-ին տեղի է ունենալու երկիր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում էլ, ամենայն հավանականությամբ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու որոշում կկայացվի։

    Նշենք, որ Թուրքիան ամիսներ շարունակ զինտեխնիկա է կուտակում Սիրիայի Աֆրին քաղաքին սահմանակից թուրքական Քիլիս շրջանում: Այժմ 10 հազար թուրք զինվոր, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ»-ի 15 հազար զինվոր սպասում են հրամանի, որպեսզի ներխուժեն Աֆրին:

    Հիշեցնենք, որ  Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top