Գլխավոր Իրավական Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված ուղեբեռում եղել է նոր հագուստ. «Փաստինֆո»

Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված ուղեբեռում եղել է նոր հագուստ. «Փաստինֆո»

1
0

Մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից Հայաստան ներկրված 7 տոննա ուղեբեռի մեջ եղել է մեծամասամբ նոր հագուստ, օծանելիք եւ ԼԷԴ լուսային պանելներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի  հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

Վերջին շրջանում «Բագրատաշեն» մաքսակետում ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումների համար «Փաստինֆո»-ն դիմել էր ԱԱԾ՝ պարզելու, թե ի վերջո ՀՀ քաղաքացիները Թուրքիայից ինչ ծավալի ապրանք են ներկրել եւ ինչ է եղել մաքսանենգ ուղեբեռում։