Կիրակի , 17 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Թուրքիային С-500 վաճառելը կլինի պետական դավաճանություն. ռուս սպա

Թուրքիային С-500 վաճառելը կլինի պետական դավաճանություն. ռուս սպա

Հոկտեմբեր 13, 2017 14:45 Լուրեր, Միջազգային A+ / A-

erdogգգ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արդեն զրուցել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ С-500 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու մտադրության մասին. գրում է TASS-ը:

Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից, առաջին կարգի կապիտան Կոնստանտին Սիվկովը համոզված է, որ Էրդողանը չափից շատ է ոգևորվել:

«Մինչ այդ նա հայտարարել էր, որ չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ-ի մաս: Նա ինչպե՞ս է պատկերացնում այդ հայտարարությունը՝ կապված С-500-ի հետ: C-500-ը դեռ պատշաճ կերպով չի ընդունվել ռուսական զինված ուժերի կողմից: Եթե ​​մենք անհրաժեշտ համարենք դրանց վաճառքը Թուրքիային, ապա դա պետական դավաճանություն կլինի»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլը, «ինչպես և նախկինում, աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top