Գլխավոր Լուրեր Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

2
0

Հունիսի 17-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր։ Այդ առթիվ թուրք մասնագետները ահազանգում են, որ Թուրքիան կանգնած է անապատացման և երաշտի վտանգի առաջ։

Բնապահպանական խնդիրներով զբաղվող թուրքական «Tema» հիմնադրամի տնօրեն Հիքմեթ Օզթյուրքը նշել է, որ Թուրքիայում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շուրջ 47 տոկոսին անապատացման վտանգ է սպառնում, ինչի հիմնական պատճառը հողի էրոզիան է։

Օզթյուրքի խոսքով՝ ուսումնասիրությունները վկայում են, որ Թուրքիայում տարեկան 640 մլն տոննա հող է ոչնչանում։ Իսկ երբ հողի վերին շերտերը ոչնչանում են, հողը հետզհետե ավելի անպտուղ է դառնում։ Գյուղատնտեսները բերքը լավացնելու նպատակով պարբերաբար  քիմիական նյութեր են օգտագործում, ինչն էլ ավելի է վատացնում հողի վիճակը։

Ստամբուլի տեխնիկական համալսարանի դասախոս Միքդաթ Քադըօղլուն էլ նշել է, որ անապատացումը կանխելու համար անհրաժեշտ է համակարգված ու պլանավորված աշխատանքներ տանել։

Աղբյուր`    evrensel.net