Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թուրքիայում առաջին անգամ կբացվի հայկական թանգարան

    Թուրքիայում առաջին անգամ կբացվի հայկական թանգարան

    Թուրքիայում առաջին անգամ կբացվի հայկական թանգարան
    Ապրիլ 23, 2019 23:30 Լուրեր, Միջազգային, Մշակույթ A+ / A-

    Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:

    Այս մասին թուրքական աղբյուրին տված հարցազրույցում հայտնել է Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը:

    Նա նաև նշել է, որ թանգարանի հիմնադրման համար դրամական աջակցություն են ստացել «Արևելյան միջերկրկանի զարգացման գործակալությունից» (DAKA), սակայն դեռ էլի ունեն օգնության կարիք:

    Նրա փոխանցմամբ` թանգարանում կներկայացվեն Վաքըֆլըի մշակույթը, լեզուն, պատմությունը, ճաշատեսակները, խաղերը և այլն:

    «Իրականում այս թանգարանում մենք պատմելու ենք և հայկականության, և քրիստոնեության մասին, քանի որ նույնիսկ համալսարան ավարտածները հարցնում են հայկականությունը կրոն է, թե՞ ազգություն: Հարցնում են՝ հայերը Հայաստանի՞ց են եկել, ո՞րն է մեր կրոնը: Մենք կարիք ունենք պատմելու, որ մենք այս տարածքների հնագույն ժողովուրդն ենք»,-ասել է Չափարը:

    Ըստ Ջեմ Չափարի` թանգարանի աշխատանքների նպատակներից մեկը մշակույթի թվայնացումն է:

    «Այսինքն այս աշխատանքների առաքելությունը կլինի այն, որ մարդկանց հիշողությունները, հուշերը, կենցաղը, ընտանեկան լուսանկարները, նամակները թվայնացնելով կկանխվի դրանց ոչնչացումը»,-ընդգծել է նա:

    Աղբյուր`  ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top