Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Թուրքիայում դաժանորեն սպանված սաուդցի լրագրողի գործով նոր անձինք կկալանավորվեն

    Թուրքիայում դաժանորեն սպանված սաուդցի լրագրողի գործով նոր անձինք կկալանավորվեն

    Թուրքիայում դաժանորեն սպանված սաուդցի լրագրողի գործով նոր անձինք կկալանավորվեն
    Դեկտեմբեր 5, 2018 23:29 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ստամբուլի գլխավոր դատախազությունը  Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործի շրջանակներում  կալանավորման որոշում է կայացրել  Սաուդյան Արաբիայի արքայազն  Մուհամեդ Բին Սալմանի նախկին խորհրդականներ Ահմեդ Ասիրիի և Սաուդ Քահթանի  նկատմամբ։

    Երևան Տոնավաճառ

    Ահմեդ Ասիրին նախկինում զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի տեղակալի պաշտոնը։ Թուրքական դատախազությունը հիմնավոր կասկածներ ունի, թե հենց այդ երկու մարդիկ են կազմակերպել Խաշոկջիի սպանությունը։

    Սաուդյան Արաբիայի արքայազնի նախկին խորհրդականները այժմ գտնվում են Էլ- Րիյադում։

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:

    Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:

    Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:

    ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:

    Աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top