Գլխավոր Լուրեր Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

4
0

Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվրիջե շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ:

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է  5.2 բալ, իսկ Էպիկենտրոնը գտնվել է  9.4 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ որոշ գյուղերում թեթև վնասվել է մի քանի շինությույն։ Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի Բիթլիս, Մալաթիա, Դիարբեքիր նահանգներում։