Գլխավոր Լուրեր Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

6
0

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Տրապիզոնի ոստիկանության հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում հիշյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել են 650 տուփ ծխախոտ, 220 տուփ ծխամորճի թութուն և 21 շիշ ըմպելիք։

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ հայտնի չէ, թե բերման ենթարկելուց հետո ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպիսի վարույթ է ընթանում: