Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիրին

    Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիրին

    Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիրին
    Հունիս 13, 2018 23:18 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը անցնում է բավականին լարված մթնոլորտում:

    Թուրքիայի Բուրդուրի նահանգում միջադեպ է տեղի ունեցել հիմնական մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր և ընտրություններում պատգամավորի թեկնածու Բայրամ Օզչելիքը փորձել է խեղդել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) երիտասարդ անդամ Էրգյուն Էրդեմին:
    Դեպքը տեղի է ունեցել ընդդիմադիր քեմալական կուսակցության գրասենյակում, ուր ԱԶԿ-ական թեկնածուն այցելել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում:  Կողմերի միջև վեճը, ըստ Օզչելիքի, ծագել էր այն բանից հետո, երբ ԺՀԿ-ի գրասենյակ մուտք գործելուց հետո Էրդեմը հրաժարվել էր սեղմել իր ձեռքը՝ ասելով, որ ահաբեկիչները և գյուլենականները չեն կարող մտնել ԺՀԿ-ի գրասենյակ: Վեճը դադարել էր միայն երրորդ կողմի միջամտության շնորհիվ:

    Միջադեպից հետո Բուրդուրի նահանգապետ Հասան Շըլդաքը իր մոտ է հրավիրել նահանգում ԱԶԿ և ԺՀԿ ներկայացուցիչներին, ինչպես նաև վեճի մասնակիցներին: Հանդիպումից հետո Բայրամ Օզչելիքը ներողություն է խնդրել Էրգյուն Էրդեմից:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top