Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Թուրքիայում կալանավորվել է օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից

    Թուրքիայում կալանավորվել է օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից

    Թուրքիայում կալանավորվել է օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից
    Հունվար 11, 2018 23:40 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայում կալանավորվել է 33-ամյա Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Գոջհա  Սագնաձեն, ով հանդիսանում էր 1.5 տարի առաջ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը:

    Ըստ թուրքական  «Airlinehaber» լրատվական կայքի՝ Սագնաձեն կալանավորվել է Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օֆ շրջանում:  Նա ահաբեկչությունից հետո տեղափոխվել էր Տրապիզոն նահանգ և այնտեղ աշխատում էր թեյի պլանտացիաներից մեկում:

    Իրավապահ մարմինների կողմից իրականացված հարցաքննության ընթացքում պարզվել է, որ  որոշ ժամանակ Սագնաձեն անդամակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:

    Նրա մոտից առգրավվել են լուսանկարներ, որոնք ապացուցում են ԻՊ-ի հետ նրա կապը: Նա նույնիսկ որոշ ժամանակ ապրել է ահաբեկչության մեկ այլ կազմակերպիչ   Ահմեթ Չաթաևի տանը, ով մի քանի ամիս առաջ սպանվել էր վրացի հատուկ ջոկատայինների  կողմից կազմակերպած օպերացիայի ընթացքում:

    Սագնաձեին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեղադրանք:

    Հիշեցնենք, որ 2016թ, հունիսի 28-ին Աթաթուրք անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով 46 մարդ էր զոհվել:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top