Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Թուրքիայում կարող է գործադուլների մեծ ալիք սկսվել

    Թուրքիայում կարող է գործադուլների մեծ ալիք սկսվել

    Թուրքիայում կարող է գործադուլների մեծ ալիք սկսվել
    Մայիս 21, 2019 19:37 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրական «Türk-İş» աշխատավորների արհմիությունների միավորումը զգուշացրել է իշխանություններին հնարավոր լայնածավալ գործադուլների մասին:

    «Türk-İş»-ի ղեկավար Էրգյուն Աթալայը հայտարարել է, որ գործադուլներն անխուսափելի կլինեն, եթե պետությունը չբարձրացնի շուրջ 200 հազար բանվորների աշխատավարձերը:

    Աթալայը հայտարարել է, որ ամիսներ շարունակ իշխանությունները հրաժարվում են քննարկել բանվորների աշխատավարձերի բարձրացման հարցը:

    «Արհմիությունների զգալի մասի հետ բանակցություններն արդեն ավարտվել են: Մտել ենք «անհամաձայնության շրջան»: 60 օրանոց օրինական ժամկետն ավարտվելուն պես բոլորին անհապաղ գործադուլի կոչ եմ անելու»,- ասել է արհմիությունների միության ղեկավարը:

    Վերջինս նշել է, որ հունվարից մինչ այսօր տարբեր պետական կառույցների բանվորների աշխատավարձների վերանայման վերաբերյալ գրություն-առաջարկներ են ուղարկել, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

    Աթալայի խոսքով իշխանություններն ակնարկում են, որ հարցին անդրադառնալու են հունիսին տեղի ուենալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո: Բայց իրենք չեն պատրաստվում ու չեն ցանկանում այդքան սպասել և պահանջում են մինչև ընտրությունները իրենց կոնկրետ տեղեկություն տրամադրել աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:

    Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top