Երեքշաբթի , 23 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Թուրքիայում պարտադիր զինծառայության 12-ամսյա ժամկետը դարձել է 6 ամիս

    Թուրքիայում պարտադիր զինծառայության 12-ամսյա ժամկետը դարձել է 6 ամիս

    Թուրքիայում պարտադիր զինծառայության 12-ամսյա ժամկետը դարձել է 6 ամիս
    Հունիս 26, 2019 14:06 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի խորհրդարանը (մեջլիսը) նախօրեին քվեարկությամբ ընդունել է զինծառայության մասին օրենքի նախագիծը, որով ամենամեծ փոփոխությունն է իրականացվելու զինծառայության համակարգում 1927-ից ի վեր: Օրենքն արդեն ստորագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:

    Նոր կարգի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության ներկայիս ժամկետը՝ 12 ամիսը, նվազեցվում է 6 ամսի:  Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զորացրվելու են բոլոր այն զինվորները, որոնք արդեն 6 ամիս կամ ավել ծառայել են:

    Նշվում է, որ այդ օրենքի արդյունքում զորացրվող զինծառայողների թիվը կկազմի 120-130 հազար:

    Նոր օրենքով ևս մեկ կարևոր փոփոխություն է կատարվում. այլընտրանքային զինծառայության այն տեսակը, ըստ որի՝ օրինական վճարի դիմաց ազատվում էին պարտադիր ժամկետային զինծառայությունից, այսուհետև գործելու է մշտապես: Իսկ նախկինում դա կիրառվում էր ժամանակ առ ժամանակ:

    Ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top