Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    14°
    Home » Լուրեր » Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումը մերժվել է

    Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումը մերժվել է

    Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումը մերժվել է
    Հունվար 12, 2018 21:00 Լուրեր, Միջազգային A+ / A-
    Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է Սահմանադրական դատարանին (ՍԴ)` նշելով, որ դատարանն ընդդիմադիր «Zaman» թերթի լրագրողների գործով վճիռ կայացնելիս խախտել է իրավական նորմերը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

    Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը, Բոզդաղը քննադատական հայտարարության մեջ նշել է, որ այս որոշմամբ դատարանը հատել է Սահմանադրությամբ և օրենքներով կանոնակարգվող սահմանները՝ կատարելով Վերաքննիչ դատարանի գործառույթները:

    Նշենք, որ ՍԴ-ն վճռել էր, որ փակված ընդդիմադիր «Զաման» թերթի ձերբակալված լրագրողներ Շահին Ալփայի և Մեհմեթ Ալթանի իրավունքները խախտվել են: Այդ որոշմամբ լրագրողները պետք  է ազատ արձակվեին: Սակայն թուրքական «Halkinhabercisi» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ՍԴ որոշումը մերժվել է: Ալթանի և Ալփայի փաստաբանները ՍԴ-ի որոշումը ներկայացրել են 13-րդ և 26-րդ ծանր հանցագործությունների դատարաններին` իրենց պաշտպանյալներին ազատ արձակելու պահանջով: Երկուսի դիմումն էլ մերժվել է:
    Հիշեցնենք, որ իշխանությունների կողմից փակված «Զաման» թերթի լրագրողներ Մեհմեթ Ալթանը և Շահին Ալփայը ձերբակալվել էին 2016 թվականի հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի գործով հետաքննության շրջանակներում: Ալթանը մեղադրվում է Թուրքիայի կառավարությունը վերացնելու կամ գործունեությունը խոչընդոտելու,  ահաբեկչական կազմակերպությանն անդամակեցելու, իսկ Ալփայը՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանն» անդամակցելու մեջ:

    Նման թեմաներ

    scroll to top