Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.36   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 568.99   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 488.37   
  •  GBP   Առք` 631.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 647.76   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.42   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Թուրքիայում թունավորման գործով կան ձերբակալվածներ

Թուրքիայում թունավորման գործով կան ձերբակալվածներ

Հունիս 19, 2017 13:24 Լուրեր, Միջազգային A+ / A-

zehirlenen_askerler_icin_validen_aciklama_24_9745300_8

Թուրքիայի Մանիսա նահանգի նահանգապետ Մուստաֆա Հաքան Գյուվենչերը հայտարարել է, որ հունիսի 16-ին տեղի ուսումնական զորամասերից մեկում գրանցած սննդային թունավորման հետևանքով այս պահին հոսպիտալացված է 17 զինվոր: Ըստ Թուրքական Haberler լրատվամիջոցի՝ այդ մասին նա հայտնել է CnnTurk-ի հետ զրույցում:  Տեղեկացրել է, այդ գործով ձերբակալվածների թիվն արդեն հասել է 24-ի:

«Զինվորների առողջական վիճակը լավ է: Հնարավոր է վաղը առավոտյան նրանք դուրս գրվեն»,-ասել է  նահանգապետը:

Հիշեցնենք, որ  սննդային թունավորման հետևանքով տուժել էր 85 զինվոր: Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տված Գյուվենչերը ավելի վաղ հայտնել էր, որ զինվորների վիճակը նորմալ է, սակայն ելնելով նահանգում գրանցված նախորդ թունավորումների փորձից` նրանք դեռևս կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ:

Հավելենք, որ թունավորման հետ կապված Մանիսայի պատգամավոր Մազլում Նուրլուն պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել: Հավանականությունը մեծ է, որ իրար հաջորդող թունավորման դեպքերը սադրանք լինեն:

Աղբյուր` Ermenihaber.am

Նման թեմաներ

scroll to top