Գլխավոր Լուրեր Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ 2 դիտորդ է սպանվել

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ 2 դիտորդ է սպանվել

5
0

Թուրքիայում տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Մալաթիա քաղաքում կրակոցներ են հնչել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակոցների հետեւանքով սպանվել է 2 մարդ։

Դեպքի վայրում աշխատում են իրապահները:

Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն, սպանվածները դիտորդներ էին՝ ընդդիմադիր «Բարեկեցություն» կուսակցությունից: Նրանք փորձել են խոչընդոտել բաց քվեարկությունը, սակայն արդյունքում սպանվել են: