Գլխավոր Լուրեր Թուրքիայում վարսավիրը 50 տարի չի կտրել իր բեղերը

Թուրքիայում վարսավիրը 50 տարի չի կտրել իր բեղերը

4
0

Թուրքիայի արևելյան Էրզրում (պատմ. Կարին) նահանգի Հորասանի շրջանում ապրող 75-ամյա վարսահարդարը 50 տարի բեղերը չի կտրել:

Նրա բեղերի երկարությունը անցնում է 1.5 մետրը:

Հաջի Մուհամմեթ Քըրբաչի խոսքով` 25 տարեկանից երկարացրել է բեղերը, քանի որ իր կինը շատ է սիրել, իսկ վերջինիս մահվանից հետո որոշել է ընդհանրապես չկտրել:

Քըրբաչը ունի 5 զավակ և 36 թոռ:

Քըրբաչը նշել է, որ կանոնակարգված խնամում է բեղերը:

«Սա իմ ունեցվածքն է, քանի որ իմ բեղերով ես հայտնի դարձա: Բոլորը հետաքրքրվում են, գալիս լուսանկարվում են»,- ասել է նա:

Աղբյուրը՝ ermenihaber.am