Գլխավոր Լուրեր Թուրքիայում վերջին մեկ ամսում PKK-ի 54 գրոհային է վնասազերծվել

Թուրքիայում վերջին մեկ ամսում PKK-ի 54 գրոհային է վնասազերծվել

3
0

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել PKK-ի գրոհայինների վնասազերծման և «Ֆեթուլլահական կազմակերպության» անդամների արտահանձման թվի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված ռազմագործողություններին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) 54 զինյալ  է վնասազերծվել:

Ընդ որում այդ ռազմագործողություններն իրականացվել են թե երկրի ներսում և թե Իրաքի հյուսիսում:  Պաշտոնական հաղորդագրության մեջ PKK-ականները նշվում են որպես ահաբեկիչներ:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» դեմ պայքարին, պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է.

«2016թ. հուլիսի 15-ից մինչև այժմ արտաքսվել է 15.621 անձ, իսկ 6486-ի նկատմամբ շարունակվում է դատական և վարչական վարույթների իրականացումը»:

Աղբյուր`  ermenihaber.am