Գլխավոր Լուրեր Թուրքմենստանի նախագահի անհետացման նոր վարկած

Թուրքմենստանի նախագահի անհետացման նոր վարկած

5
0

Թուրքմենստանի  նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի երևում հանրության շրջանում, քանի որ գնացել է իր  հիվանդ մոր մոտ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Թուրքմենստանի  քաղաքական շրջանակներում իր աղբյուրին:

«Նախագահը չի մեռել, այլ թռել է Գերմանիա իր մոր մոտ, որն արդեն 10 օր է՝ ծանր  վիճակում է»,- ասել  է պարբերականի աղբյուրը:

61-ամյա նախագահին չեն տեսել հուլիսի 5-ից, իսկ հուլիսի 15-ից նա պաշտոնապես արձակուրդում է, և նրա գտնվելու մասին տեղեկություն չկա:

Մինչ այդ,  իբր Բերդիմուհամեդովի անունից հուլիսի 21-ին հրապարակվել է շնորհավորանք բուժաշխատողներին՝ նրանց մասնագիտական տոնի առնչությամբ:

Ուշագրավ է, որ նախագահը նույնիսկ բաց էր թողել հանդիպումը Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որն այս ամիս ավելի վաղ այցելել էր Աշգաբադ: