Գլխավոր Լուրեր Թուխիկյանը հե՞տ կվերցնի մանդատը

Թուխիկյանը հե՞տ կվերցնի մանդատը

2
0

Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը մանդատը վայր է դրել։ Araratnews.am-ը կապ հաստատեց Նարինե Թուխիկյանի հետ՝ պարզելու մանդատը վայր դնելու պատճառները։

«Ես կուզենայի մանդատը վայր դնելու մասին խոսել մեկ-երկու օրից՝ եկող շաբաթ։ Ես դեռ ժամանակ ունեմ մանդատը հետ վերցնելու և դրա համար չեմ ուզում հիմա որևէ բան ասել»,- այսպես արձագանքեց Թուխիկյանը։

Հարցին՝ արդյոք ճի՞շտ են լուրերը, որ նրան առաջարկվել է կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը, Թուխիկյանը չհերքեց․ «Մենք խոսել ենք այդ մասին։ Հիմա վերջնական որևէ բան չեմ կարող ասել։ Սխալ ինֆորմացիա չեմ ուզում տալ։ Երկու օրից կորոշեմ՝ մանդատը հե՞տ եմ վերցնում, թե՞ ոչ»,- եզրափակեց նա։