Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Թույլատրվել է վերսկսել արտադրամասի և մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

    Թույլատրվել է վերսկսել արտադրամասի և մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

    Թույլատրվել է վերսկսել արտադրամասի և մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
    Դեկտեմբեր 5, 2017 17:47 Լուրեր A+ / A-

    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիի «Լիլիթ» մանկապարտեզին թույլատրել է վերսկսել հանրային սննդի կազմակերպման գործընթացը: Մանկապարտեզում ամբողջովին վերացվել են տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները:

    «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում պետական վերահսկողության շրջանակներում Ծառայությունն արձանագրել էր Մաքսային Միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպք. Երևանում գործող ընկերության «Տավարի կոտլետ» ապրանքանիշն ունեցել է մանրէաբանական ցուցանիշի անհամապատասխանություն: «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում խախտումները վերացվել են, ապրանքատեսակի նոր խմբաքանակն անցել է լաբորատոր փորձաքննություն և համապատասխանել սահմանված պահանջներին, ինչի արդյունքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է վերսկսել արտադրությունը:

    Նման թեմաներ

    scroll to top