Գլխավոր Արցախ Թխվեց 3 մետրանոց ժենգյալով հացն Արցախում

Թխվեց 3 մետրանոց ժենգյալով հացն Արցախում

10
0

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մայիսի 11–ին նշվեց «Ժենգյալով հացի» ամենամյա 2–րդ փառատոնը, որի ժամանակ թխվեց աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ ավելի քան 3 մետր երկարությամբ։ Փառատոնին ներկայացված էին հարյուրից ավելի տաղավարներ, որտեղ վաճառվում էին հայկական արտադրության տարբեր ապրանքներ՝ ուտելիքներ, խմիչքներ, զարդեր եւ այլն։

Փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանի խոսքով փառատոնի ստեղծման հիմնական գաղափարն այն է եղել, որ գյուղը հանրության ուշադրության կենտրոնում լինի եւ ավելի զարգանա։