Գլխավոր Լուրեր Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին

7
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին՝ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է ազատ մրցակցային տնտեսական դաշտ հաստատելու կառավարության քաղաքական կամքը և շեշտել, որ հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի այս խնդրի լուծման գործում:

Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է սատարել անկախ և անաչառ կառույց կայացնելուն ուղղված քայլերը:

Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և նշել, որ հանձնաժողովի կողմից առավելագույնն է գործադրվելու, որպեսզի ՀՀ-ում կայանա ազատ մրցակցային շուկան:

ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: