Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Լուրեր » Տիգրան Հարությունյանը՝ Ալ-Աին շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող

    Տիգրան Հարությունյանը՝ Ալ-Աին շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող

    Տիգրան Հարությունյանը՝ Ալ-Աին շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող
    Հունվար 8, 2018 20:16 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Տոնական օրերին ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացել է պատանեկան մրցաշար, որին իրավունք են ունեցել մասնակցելու մինչև 20 տարեկան շախմատիստները: Մրցաշարին մասնակցել են 11 երկրների 143 շախմատիստ, այդ թվում 2 գրոսմայստեր և 6 միջազգային վարպետ:

    Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջին անգամ անցկացվող պատանեկան մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

    Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակել են 7-ական միավոր և կիսել են 3-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները:

    Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:

    Նման թեմաներ

    scroll to top