Գլխավոր Լուրեր Տիգրան Քոթանջյանը 3-րդ տեղը գրավեց

Տիգրան Քոթանջյանը 3-րդ տեղը գրավեց

1
0

Տղամարդկանց շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Քոթանջյանը մրցանակային տեղ գրավեց շախմատի Բեյրութի բաց առաջնությունում:

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ, մեր գրոսմայստերը չեմպիոն դառնալու լավ հնրավորություն ուներ: Սակայն, նա ռիսկի չդիմեց եւ գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց 52-ամյա ռուսաստանցի գրոսմայստեր Ակեքսանդր Կարպատչեւի հետ:

Արդյունքում, հինգ շախմատիստներ, այդ թվում Տիգրան Քոթանջյանը, վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նա ճանաչվեց երրորդը:

Մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի գրոսմյստեր Վիտալի Բերնադսկին, որը հաղթանակ տարավ վերջին պարտիայում եւ վաստակեց 7,5 միավոր: