Երեքշաբթի , 23 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

    Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

    Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին
    Հունիս 26, 2019 15:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով նախորդ շաբաթ հայտարարել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, նոր գրառում է արել։

    «Հարգարժան հայրենակիցներ, աշխատանքային լիազորություններիս դադարեցման վերաբերյալ մամուլում շարունակվում է տարատեսակ ենթադրությունների շրջանառությունը, բայց դրանցից որևէ մեկը իրականության հետ կապ չունի։ Խնդրում եմ ենթադրություններ չանել, առավելևս, չտրվել այլոց երևակայության ազդեցությանը։ Ասելիքս մեկն էր ու չափազանց պարզ՝ հայտնել էի աշխատանքային լիազորություններս դադարեցնելու մասին, միևնույն ժամանակ նշելով, որ ամեն ինչ առջևում է, իսկ վաղվա օրը լի է հաղթանակներով։ Որոշումս կապված է ոչ քաղաքական հարցերի հետ, իսկ երբ կրկին անցնեմ աշխատանքային լիազորությունների իրականացմանը, ինչպես միշտ գործելու եմ հանուն քաղաքացիների շահի ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։


    Նման թեմաներ

    scroll to top