Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Տիգրան Խաչատրյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցության հեռանկարները

    Տիգրան Խաչատրյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցության հեռանկարները

    Տիգրան Խաչատրյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցության հեռանկարները
    Մարտ 14, 2019 18:24 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

    Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու երկրների նախարարները քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ։  Կողմերն ընդգծել են համատեղ միջոցառումների մշակման և իրականացման անհրաժեշտությունը՝ երկկողմ առևտրի ծավալների մեծացման նպատակով։

    Նախարար Խաչատրյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային նախագծեր, մասնավորապես, շինարարության և ոսկեգործության ոլորտներում։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ։


    Նման թեմաներ

    scroll to top