Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Տեսանյութ » Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի դեսպանի հետ

    Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի դեսպանի հետ

    Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի դեսպանի հետ
    Մայիս 23, 2019 10:51 Տեսանյութ A+ / A-

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

    Կողմերն ընդգծել են համատեղ նպատակուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։

    Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում սպասվող տնտեսական միջոցառումների և հանդիպումների շրջանակը։ Մասնավորապես քննարկվել են առաջիկա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական գործարարների համաժողովի կազմակերպչական հարցերին՝ կարևորելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, գործարար շրջանակների ներգրավումը, որոնք համագործակցության առավել մեծ հեռանկար և ներուժ են պարունակում։

    Դեսպան Սագանելիձեն Վրաստանում տեղի ունենալիք տնտեսական որոշ միջոցառումների վերաբերյալ ներկայացրել է տեղեկատվություն։

    Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները և արտոնյալ ռեժիմներից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհները։


    Նման թեմաներ

    scroll to top