Գլխավոր Լուրեր «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն միլիոններ է ստացել ու անհետացել

«Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն միլիոններ է ստացել ու անհետացել

7
0

 Armtimes.com-ը գրում է.

2017 թվականին Երեւան քաղաքի Աբովյան 1/1 հասցեում բացված «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն բավականին մեծ գումարաներ ստանալով պետությունից եւ մասնավոր բարերարներից՝ այսօր դադարեցրել է գործունեությունը ու անհետացել, ոչ ոք չգիտի, թե ուր են տիկնիկների թանկարժեք հավաքածուները:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի բարձր հովանու ներքո բացված պատկերասրահն Աբովյան 1/1 հասցեում պահելու համար ամսական վարձակալությամբ վճարել է 1 միլիոն 164 հազար դրամ: Պատկերասրահը հավաքածուներ է ստացել տարբեր կոլեկցիոներներից, բազմաթիվ ներդրումներ են կատարվել, սակայն հայտնի չէ, թե պատկերասրահը որ հասցեում է եւ արդյո՞ք շարունակում է գործունեությունը:

«Տիկնիկների պատկերասրահ»-ի պաշտոնական բացումը եղել է 2017 թվականի մարտի 21-ին՝ տիկնիկագործի միջազգային օրը: Պատկերասրահը բացվել է պետության եւ մասնավորի համագործակցությամբ: Բացման օրը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը վստահաբար հայտնել է, որ այն շուտով կհամալրվի նոր հավաքածուներով, եւ հնարավոր է՝ շրջագայի մարզերում եւ արտերկրում:

 Մարզերում եւ արտերկրում շրջագայել պատկերասրահը թերեւս չհասցրեց, բայց բացվելուց անմիջապես հետո գտնվեցին մարդիկ, որոնք իրենց հավաքածուները տրամադրեցին պատկերասրահին եւ նվիրատվություններ արեցին:

Շատ շուտով ԱՄՆ-ից՝ Ալիս Նավասարդյանի 100 տիկնիկները հայտնվեցին պատկերասրահում, ապա պատկերասրահին ժամանակավոր հանձնվեց եւս 160 տիկնիկ, բայց այս անգամ այլ անձանց կողմից: Կարճ ժամանակ անց գտնվեցին ամերիկացի բարերարներ: Ներդրվեց մոտ 60 հազար ԱՄՆ դոլար:

Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին առաջարկել էր արվեստաբան, տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյանը, որը նաեւ «Տիկնիկների պատկերասրահ»-ի գեղարվեստական ղեկավարն է եղել:

Մարինա Խաչմանուկյանն, ունենալով տիկնիկների հետաքրքիր հավաքածու, երկար տարիներ փորձել է թանգարան ստեղծել, որը, սակայն, հաջողվել է Արմեն Ամիրյանի նախարար եղած տարիներին: Կազմակերպել է ցուցահանդեսներ, ստեղծել հայկական տիկնիկների եւ տիկնիկագործների մասին ինտերնետային կայք՝ www.kukliarm.com, հանդես եկել հոդվածներով եւ ելույթներով:

 

Մանրամասն՝ armtimes.com-ում